06.09.2010

Վարկային ծրագրեր

 
Տարադրամի փոխարժեքներ
September 6, 2010
USD 365.40
GBP 562.68
EUR 468.92
RUB 11.91
 
Եղանակը Հայաստանում

Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում
 
 

Մեր մասին

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 

  "Վաշինգթոն Քափիթալ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 22.06.2005 թվականի թիվ 318 Ա որոշմամբ (գրանցման վկայական թիվ 10, գործունեության լիցենզիա թիվ 10):
Ընկերության միակ հիմնադիրն է ԱՄՆ-ում բնակվող խոշոր գործարար Սերժ Արսենի Ղարիբյանը (մանրամասները «Բաժնետերեր» բաժնում):
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 270,703,000 ՀՀ դրամ:

Ընկերության գլխամասային գրասենյակի հասցեն է. 0010, Հայաստանի Հանրապետություն, ք.Երեւան, Մ.Խորենացի 4-2: Ընկերությունն այս պահին մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ չունի:

Ընկերության աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9.30 - 17.30, ընդմիջում՝13.00-14.00: 

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է, իսկ ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տնօրենների խորհուրդը՝ բաղկացած 3 անդամից
Սերժ Ղարիբյան ՝  Տնօրենների խորհրդի նախագահ
- Արմեն Խաչյան՝ Տնօրենների խորհրդի անդամ, Ընկերության գլխավոր տնօրեն (կենսագրական տվյալներ)
- Վարդուհի Խաչատրյան՝ Տնօրենների խորհրդի անդամ, Ընկերության գլխավոր հաշվապահ (կենսագրական տվյալներ)
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարում իրականացնում է ընկերության գործադիր մարմինը:
Ընկերության ղեկավարների կազմում են նաեւ՝
- Էլիզա Կալաջյանը՝ Գլխավոր տնօրենի տեղակալ
- Կարեն Սահակյանը՝ Ընկերության վերստուգող, ներքին դիտարկումների մարմնի ղեկավար

Ընկերության գործունեության հիմնական ոլորտը հիփոթեքային վարկերի շուկան է: Մուտք գործելով հիփոթեքային վարկավորման շուկա Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է վարկավորման նոր տեխնոլոգիաների (վարկային ծրագրերի) ներմուծման և ներդրման ուղղությամբ, որոնք կնպաստեն հիփոթեքային վարկերն ազգաբնակչության լայն շերտերին հասանելի դարձնելու գործին: Ընկերության գործունեության հաջողության կարևոր գրավականներից կարելի է առանձնացնել այն, որ վերջինս փոխկապակցված է ԱՄՆ-ում ավելի քան 25 տարի հաջողությամբ գործող նմանատիպ "WASHINGTON CAPITAL" REAL ESTATE FINANCIAL GROUP (www.washingtoncapital.com) եւ "AMERICAN GENERAL MORTGAGE CORPORATION" (www.agmcmortgage.com)  ընկերությունների եւ այլ կազմակերպությունների հետ:

 Հայաստանի Հանրապետությունում Ընկերությունը հանդիսանում է նաեւ գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «բնակարանային կայուն շուկայի զարգացման ծրագրի» ակտիվ  մասնակիցներից մեկը, ինչպես նաեւ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ հետ համագործակցող ընկերություններից մեկը:

 

Թարմացման ամսաթիվը՝  01.10.2009թ ,  ժամը՝ 15.14

 
Վարկային հայտ
Հաշվիչներ
Թափուր
աշխատատեղեր
Հաճախորդների
իրավունքները
 
 
 
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
 
Հասցեն` ք. Երեւան, Խորենացի 4, 2 Հեռախոս` (374 10) 535811, (374 10) 535823, Ֆաքս` (374 10) 535408, Վեբ Մաստեր` Արմեն Բաբլանյան