|
|
Նորություններ«Բնակարան Երիտասարդներին՚ ծրագրի մասնակից | Սույն թվականի մարտի 12-ին ստորագրվեցին փոխհամագործակցության համապատասխան պայմանագրեր «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ ՓԲԸ եւ «Բնակարան Երիտասարդներին» ՈՒՎԿ ՓԲԸ միջեւ: Վերջինով պայմանավորված «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ ՓԲԸ սույն թվականի մարտի 22-ից կսկսի տրամադրել բնակելի անշարժ գույքի ձեռք բերման հիփոթեքային վարկեր սույն ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ ծրագիրը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Ծրագրի հիմնական առանձնահատկությունը կայանում է վարկավորման տոկոսադրույքի մեջ, այնն է 8.5% տարեկան:
Ծրագրի շրջանակներում իրականացվող վարկավորման առանձնահատկություններից են նաեւ.
- վարկի առավելագույն գումարը՝ 11,200,000.0 ՀՀ դրամ
- ձեռք բերվող գույքի ձեռք բերման արժեքն առավելագույնը 16,000,000.0 ՀՀ դրամ
- երիտասարդ՝ 18-30 (ներառյալ) տարեկան քաղաքացի
- երիտասարդ ընտանիք՝ ընտանիք, որտեղ ամուսիններից մեկը երիտասարդ է, ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը եւ միեւնույն ժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35 (ներառյալ) տարեկանը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 30 (ներառյալ) տարեկանը:
| 15.03.2010 | |
|
|
|
 |